Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել են «միմյանց չվնասելու մասին»

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել են «միմյանց չվնասելու մասին»

«Միավորվելու խնդիրը փողոցում և ոտքի վրա չի քննարկվում, առավել ևս` առանց պայմանավորվածության», – այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգության« ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` ապրիլի 17-ին կայացած հանդիպումը:

«Ես ձեր չափ հետաքրքրված չեմ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հարկ չի համարել անհապաղ տեղյակ պահել այդ զրույցի մասին, ապա դա քաղաքական որևէ հետևանք չի կարող ունենալ»,- ասել Սաֆարյանը:

Նրա խոսքով` թեև ինքը զրույցի բովանդակությունից տեղյակ չէ, բայց կարծում է, որ Տեր-Պետրոսյանն ու Հովհաննիսյանը խոսել են միմյանց չվնասելու մասին, որը ԱԺ պատգամավորը ոչ պակաս կարևոր հարց է համարում:

Tekali Taxi