2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՏԵՍԱՆՅՈՒԹ - Սամսոն Խաչատրյանն ազատ արձակվեց

Այսօր 18:00-ի սահմաններում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը որոշում է կայացրել 1 տարվա պայմանական ազատազրկման ենթարկել Հայ Ազգային Կոնգրեսի համակիր, Եվրոպայի բռնցքամարտի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանին:

Նրան բաց են թողել դատարանի դահլիճից, իսկ մարդիկ ձեռքերի վրա դուրս են բերել շենքից` վանկարկելով «Սամսոն, Սամսոն»: