Home / Հայաստան / «Արմավիան» ստացավ առաջին Superjet-ը. այն անվանել են Գագարինի անունով

«Արմավիան» ստացավ առաջին Superjet-ը. այն անվանել են Գագարինի անունով

«Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունն ապրիլի 19-ին առաջին Sukhoi Superjet-100 ինքնաթիռը փոխանցեց «Արմավիա» ավիաընկերությանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Շնորհանդեսը կայացել է «Զվարթնոց» օդանավակայանում: Ինքնաթիռը Յուրի Գագարինի անունով է կոչվել, իսկ նրա բորտային համարն է EK95015: Սպասվում է, որ ինքնաթիռը սպասարկելու է Երևան-Մոսկվա չվերթը:

Միևնույն ժամանակ, «Աերոֆլոտ» ընկերության ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել կառավարություն: «Աերոֆլոտը» մեղադրում է ընկերությանը Superjet-100 ինքնաթիռների մատակարարման ուշացման մեջ:

Նշենք, որ ինքնաթիռը կարող է փոխադրել 98 ուղևոր: 2011 թվականին նախատեսվում է 14 SSJ-100 ինքնաթիռ արտադրել, իսկ 2012-ին` 25, հետագայում նախատեսվում է 60-70 ինքնաթիռներ կառուցել ամեն տարի:

Tekali Taxi