Home / Հայաստան / Ադրբեջանի վարչապետը կոչ է արել փակել Մեծամորի ԱԷԿ-ը

Ադրբեջանի վարչապետը կոչ է արել փակել Մեծամորի ԱԷԿ-ը

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն կոչ է արել միջազգային հանրությանը նպաստել Հայաստանի ԱԷԿ-ի գործունեության կասեցմանը` հիմնավորելով իր պահանջը նախկինում երկրում տեղի ունեցած երկրաշարժով:

Այս մասին Ռասիզադեն հայտարարել է Կիևում կայացած Ատոմային էներգիայի անվտանգ և նորարարական օգտագործման հարցերով գաղաթաժողովի ընթացքում:

Նշենք, որ գագաթաժողովը նվիրված է եղել Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի 25-րդ տարելիցին:

Իր ելույթի ընթացքում Ադրբեջանի վարչապետը ասել է, որ «Մեծամորի ԱԷԿ-ը հսկայական վտանգ է ներկայացնում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի համար», հաղորդում է ANS Press-ը:

Tekali Taxi