Home / Հայաստան / Ավտոպատահար Գեղարքունիքի մարզում մահվան ելքով

Ավտոպատահար Գեղարքունիքի մարզում մահվան ելքով

Ապրիլի 20-ին՝ ժամը  05.18-ին Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում, տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել նախարարության մեկ մարտական հաշվարկ: Պատահարի վայրում պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի 16 ԼԼ 656 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մարտունի քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ավտովթարի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի մասից, կատարվել են լվացման աշխատանքներ:

Վարորդի ինքնությունը պարզել առայժմ չի հաջողվել:

Tekali Taxi