Home / Հայաստան / Վրաստանում ցեխային անձրևն ու փոշին կապում են Լիբիայի պատերազմի հետ

Վրաստանում ցեխային անձրևն ու փոշին կապում են Լիբիայի պատերազմի հետ

Այսօր Վրաստնում, ինչպես և Հայաստանում, ցեխային անձրև է տեղացել: Վրացական «GHN» գործակալության փոխանցմամբ` օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ տարօրինակ եղանակը պայմանավորված չէ ճառագայթման մակարդակի բարձրացմամբ:

Վրացական աղբյուրները հայտնում են, որ հարավ-արևելյան քամի օդային զանգվածների հետ Լիբիայից և Եգիպտոսից փոշի է բերել երկրի տարածք, ինչի արդյունքում էլ տարօրինակ տեղումներ են գրանցվել:

Իր հերթին, վրացական «կանաչների» կուսակցության առաջնորդ Գեորգի Գաչեչիլաձեն, որի խոսքերն է մեջբերում «Georgia Online»-ը, ենթադրություն է հայտնել, որ մթնոլորտում փոշու գոյացումը պայմանավորված է Լիբիայում ընթացող ռազմական գործողություններով: «Անապատում իրականացվող պայթյունների հետևանքով փոշին մթնոլորտում է հայտնվում  և ցեխային անձրևը հենց դրա հետևանք է»,- հայտարարել է նա:

Նշենք, որ այսօր Երևանում և մայրաքաղաքի մոտ գտնվող շրջաններում նույնպես անհայտ ծագման փոշու շերտեր են նկատվում: Հայհիդրոմետից հայտնել են, որ վտանգավոր ոչինչ չկա, Հայաստան է ներխուժել անապատային քամի, ինչպես և անցյալ տարի:

Tekali Taxi