Home / Հայաստան / Քոչարյանը հրատապ հավաք է հրավիրել «մարտի 1-ի» թեմայով

Քոչարյանը հրատապ հավաք է հրավիրել «մարտի 1-ի» թեմայով

Երեկ ուշ երեկոյան «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի պլազա» հյուրանոցում, որտեղ տեղակայված է նրա գրասենյակը, հրատապ հավաք է կազմակերպել:

«Առիթը, ըստ նույն աղբյուրների, եղել է 2008 թ.-ի մարտի 1-ի թեման: Հավաքին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, Հայաստանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը և ևս մի քանիսը, ովքեր 2008-ի մարտի 1-ին կատարել են Քոչարյանի հրահանգները: Սույն լուրերի կապակցությամբ սակայն, պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ չի հաջողվել: Ակնհայտ է, որ նման հավաքը կարող էր պայմանավորված լինել Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող վերջին զարգացումներով: Մասնավորապես, քաղաքական շրջանակներում արդեն կարծիքներ են հնչում, որ, Ռոբերտ Քոչարյանին զոհաբերելով, Սերժ Սարգսյանը կարող է իր կաշին փրկել»:

Tekali Taxi