Home / Հայաստան / Սարկոզին թաքցնում է կնոջ հղիության փաստը. ԶԼՄ-ներ

Սարկոզին թաքցնում է կնոջ հղիության փաստը. ԶԼՄ-ներ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը երախայի է սպասում: Այս մասին հաղորդում է Closer պարբերականը` հղում կատարելով նախագահի շրջապատի աղբյուրներին:

Պարբերականի տվյալների համաձայն` Սարկոզին փորձում է թաքցնել Կարլա Բրունիի հղիության փաստը: Ինչպես հայտնում է պարբերականը, ապագա երեխայի սեռը հայտնի չէ:

Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, անցյալ տարվա դեկտեմբերին` Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, Սարկոզին և Բրունին Թաջ Մահալում են եղել: Այցից հետո տաճարի հոգևոր ծառայողը պատմել է, որ Բրունին խնդրել է իրեն աղոթել, որպեսզի տղա լույս աշխարհ բերի:

Եթե հղիության փաստն ապացուցվի, 43-ամյա նախկին մոդելը երկրորդ անգամ մայր կդառնա: Նա 10-ամյա արտամուսնական տղա ունի: Սարկոզիի համար այս երեխան 4-րդը կդառնա: Ֆրանսիայի առաջնորդը երկու տղա ունի առաջին ամուսնությունից և ևս մեկ որդի` երկրորդ ամուսնությունից:

Tekali Taxi