Home / Հայաստան / «Թանկացումն անտեղի է». Facebook-ում բողոքում են մետրոյի ուղեվարձի բարձրացման դեմ

«Թանկացումն անտեղի է». Facebook-ում բողոքում են մետրոյի ուղեվարձի բարձրացման դեմ

Facebook սոցիականան ցանցում Վարդան Պողոսյան օգտատերը էջ է բացել, որում պահանջում է չթանկացնել երևանյան մետրոյի գները: Հիշեցնենք, որ այս պահին երևանյան մետրոյի մեկանգամյա ուղեվարձի գինը կազմում է 50 դրամ, սակայն դեռևս փետրվարին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մետրոյի ուղեվարձի թանկացումը մինչև 100 դրամ հնարավոր է:

Էջին արդեն միացել է մոտ 450 մարդ, և տարբեր մեկնաբանություններ տեղադրել:

Մասնավորապես, Արթուր Բաղդասարյան օգտատերը գրում է.
«Հեսա մի ժամանակ հետո մետրոն կքանդեն ու ռելսերը կծախեն. հեչ չեմ զարմանա, որ տենց բան լինի»:

Մեկ այլ օգտատեր էլ ասում է.

«Մնում ա քաղաքային տրանսպորտն էլ 200 դարձնեն, պրծնենք»:

«Սրանք լրիվ ԻԴԻՈՏ են, հենց սենց… Թող ամեն ինչ թանկացնեն, որ մասով են ախր մտածում? Թողեք հանգիստ ապրենք, արա…Սրա վերջը ինչ ա լինելու? … բառեր չեմ գտնում, չգիտեմ… Ավելի ճիշտ գտնում եմ, բայց լիովին ազատ
արտահայտվել չեմ կարող, որովհետև ամենավերջին վատ բառերը կգրեի, իրանց հասնում ա, բայց դե… հասկանում եք….»,- նշում է Արթուրո Սայան օգտատերը:
Հայկանուշ Արշակյանն առաջարկում է բողոքի ձև ընտրել` մեկ շաբաթ մետրոյից չօգտվելով.

«Եկեք մեր բողոքն արտահայտենք մեկ շաբաթ մետրոյից չօգտվելով, տեսնենք ինչ կլինի: Գուցե էդ ձևով հասկանան, որ թանկացումն անտեղի է»:
Tekali Taxi