Home / Հայաստան / Սիրիայի նախագահը տանկեր և զորքեր է դուրս բերել փողոց. զոհերի թիվն աճում է

Սիրիայի նախագահը տանկեր և զորքեր է դուրս բերել փողոց. զոհերի թիվն աճում է

Երեքշաբթի`ապրիլի 26-ին, Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են մոտ 500 ցուցարարների, Reuters գործակալությանը հայտնել է սիրիական Sawasiah իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը:

Անկախ կազմկերպությունների տվյալների համաձայն, հարավային Դարա քաղաքում նվազագույնը 20 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ նախօրեի երեկոյան նախագահ Բաշար ալ-Ասադը զորքեր և տանկեր է մտցրել քաղաք:

«Ականատեսները հայտնել են, որ նվազագույնը 20 մարդ է զոհվել, սակայն մենք չենք կարող ոչ նրանց անունները հաղորդել, ոչ էլ հաստատել այս տեղեկությունները, քանի որ հնարավոր չէ կապ հաստատել քաղաքի հետ»,-ասել է Sawasiah-ի ներկայացուցիչը:

«Մենք միջազգային միջամտության կարիք ունենք: Սնհրաժեշտ է, որպեսզի այլ երկրներ օգնեն մեզ»,- Դարայում իրականացվող գործողությունների ականատեսներից մեկը հեռախոսով հայտնել է Associated Press–ին:

«Մզկիթների մինարեթները ձեր օգնությունն են հայցում: Անվտանգության ուժերը մտնում են մեր տները: Պարետային ժամ է սահմանվել և կրակ է արձակվում նրանց վրա, ովքեր լքում են բնակարանները», – հայտնել է քաղաքի մեկ այլ բնակիչ:
Ավելի վաղ պետական ԶԼՄ-ները հայտնում էին, որ ուժայիններին դիմելն ու զորքերը քաղաք մտցնելը երկրում խաղաղության հաստատման և անվտանգության հաստատման միտում ունի, որը պայմանավորված է տեղի բնակիչների ահազանգերով, որոնք խնդրել են միջամտել և վերջ դնել ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող սպանություններին և սադրիչ գործողություններին:

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով զոհերի թիվը հասնում է 200-ի:

Tekali Taxi