Home / Հայաստան / Ծիծեռնակաբերդի ծաղիկներից բացիկներ կսարքեն

Ծիծեռնակաբերդի ծաղիկներից բացիկներ կսարքեն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այսօր արդեն երկրորդ անգամ կիրականացնի Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկների վերամշակման գործընթացը, գրում է «Երկիր» օրաթերթը:

Ծաղկի ցողուններից կպատրաստվի պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացած թերթիկները հիմնադրամի «Արևորդի» էկո-ակումբների սաները կօգտագործեն թղթի վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար:

Անցյալ տարի անցկացված ակցիայի ընթացքում պատրաստված թղթերով և բացիկներով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր էր պատրաստել:

Tekali Taxi