Home / Հայաստան / Չեխիայի ընդդիմությանը չհաջողվեց պաշտոնանկ անել կառավարությանը

Չեխիայի ընդդիմությանը չհաջողվեց պաշտոնանկ անել կառավարությանը

Երեքշաբթի Չեխիայի ընդդիմությանը չի հաջողվել պաշտոնանկ անել աջակենտրոն կառավարությանը:

Քվեարկության ընթացքում կառավարության հանդեպ իրենց վստահությունն են հայտնել 114 պատգամավորներ, հրաժարականին կողմ են քվեարկել 84-ը, հաղորդում է Svobodanews.ru-ն:

Ընդդիմությունը կառավարության հրաժարականն է պահանջում կոռուպցիայի և որոշ քաղաքական գործիչների նկատմամբ իրականացված ապօրինի   հետապնդումների հետ կապված մի շարք սկանդալային միջադեպերից հետո: Սկանդալների մեջ ներքաշված են իշխող կոալիցիայի կուսակցություններից մեկի ներկայացուցիչները:

Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը հայտարարել է, որ գործադիր մարմինը մտադիր է կյանքի կոչել նախանշված բարեփոխումները ինչպես կենսաթոշակային այնպես էլ առողջապահության համակարգերում:

Tekali Taxi