Սերժ Սարգսյանը մայիս ամսվա մինչև առաջին կեսը պատրաստվում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, իր տեղեկություններն է հաղորդում «Չորրորդ իշխանություն» օրաթերթը:
«Իր մտերմիկ շրջանակում Սերժ Սարգսյանն ասել է, որ ազատ արձակվողների մեջ չեն լինելու Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը: «Նրանք քաղաքական գործունեության համար չէ, որ ձերբակալված են», ասել է Սերժ Սարգսյանը»:
Նշենք, որ այս պահին անազատության մեջ նե գտնվում 7 քաղբանտարկյալներ: Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումն ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի երեք պահանջներից մեկն է: Մյուս երկուսն իշխանություններն արդեն կատարել են` Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման թույլտվություն և մարտի 1-ի իրադարձությունների քննության պատրաստակամություն: