Home / Հայաստան / Պաշտոնական Երևանն արձագանքել է հայ զինվորների սպանության փաստին

Պաշտոնական Երևանն արձագանքել է հայ զինվորների սպանության փաստին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է վերջին երկու օրվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայողների սպանության փաստին:

«Ադրբեջանի դրսևորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:

Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից և երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման և միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը:

Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելուց հետո ևս մեկ դժբախտ պատահար է գրանցվել:

Ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել:

Tekali Taxi