Home / Հայաստան / «Եվրատեսիլ 2011»-ի օրը ահաբեկչություն էր նախապատրաստվում

«Եվրատեսիլ 2011»-ի օրը ահաբեկչություն էր նախապատրաստվում

Գերմանիայի տարածքում` Դյուսելդորֆում և Բոխումում, ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել են «Ալ-Ղաիդայի» 3 ենթադրյալ գրոհայիններ:

Երկու երիտասարդ մարոկանցիներ և մեկ իրանցի պատրաստվում էին մետաղական բեկորներով պայթուցիկ պատրաստել և պայթուցիկը գործի դնել այն վայրերում, որտեղ մեծ քանակությամբ մարդկային կուտակումներ կան, հաղորդում է Вести.ru-ն` հղում կատարելով Գերմանիայի գլխավոր դատախազ Ռայներ Գրիսբաումի խոսքերին: Սակայն նա հստակեցրել է, որ ահաբեկիչները չեն հասցրել կոնկրետ թիրախ ընտրել ահաբեկչության իրականացման համար, քանի որ դեռ պայթուցիկի փորձարկման փուլում էին:

Գերմանական Die Welt-ը գրում է, որ «Ալ Ղաիդայի» անդամները պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել «Եվրատեսիլ 2011» մրցույթի ժամանակ, որի եզրափակիչ փուլն անցկացվելու է մայիսի 14-ին Դյուսելդորֆում և որի համերգային հրապարակը կարող է 24 հազար հանդիսատես տեղավորել:

Tekali Taxi