Home / Հայաստան / Հայաստանին 27 միլիոն դոլար կտրամադրեն աղքատության կրճատման համար

Հայաստանին 27 միլիոն դոլար կտրամադրեն աղքատության կրճատման համար

ԱՄՆ Միջազգային Զարգացման  Գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի ավագ տեղակալ Ռոբերտա Մահոնին ապրիլի 30-ին Հայաստան է ժամանել քառօրյա աշխատանքային այցով, որի ընթացքում հանդիպել է  ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, գործընկեր կազմակերպությունների և Սփյուռքի  ներկայացուցիչների հետ:  Կողմերը  քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ԱՄՆ օժանդակության ծրագրերը ժողովրդավարության, տնտեսական աճի, առողջապահական ու սոցիալական բարեփոխումների  բնագավառներում, ինչպես նաև  Հայաստանի զարգացման մարտահրավերները:

Տիկին Մահոնին  Երևանում այցելեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող մի քանի ծրագրեր, ներառյալ` Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը և Կանանց աջակցության կենտրոնը, որը ծառայություններ է տրամադրում  ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և նրանց ընտանիքներին:

ԱՄՆ ՄԶԳ-ն այս տարի Հայաստանին կտրամադրի 27 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն` ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերիշխանության իրագործմանը, առողջապահական ծառայությունների և սոցիալական նպաստների հասանելիությանը, ինչպես նաև մասնավոր հատվածի և ենթակառուցվածքի  հզորացմանը, հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Tekali Taxi