Գլխավոր / Հայաստան / Տեխնիկումներ ընդունվելու համար այսուհետ պետք չէ քննություն հանձնել

Տեխնիկումներ ընդունվելու համար այսուհետ պետք չէ քննություն հանձնել

Նախնական մասնագիտական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2011-2012 ուսումնական տարվա ընդունելությունն  իրականացվելու է առանց ընդունելության քննությունների /բացառությամբ արվեստի ոլորտի մասնագիտությունների, որոնց գծով նախատեսված է մասնագիտական առարկաներից քննություն/` դիմորդների ավարտական փաստաթղթի գնահատականների հիման վրա:

Նման որոշում կայացվել է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» դրույթների, մշակվել և հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների  2011 թվականի  ընդունելության  կարգը»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվական բաժինը: