Home / Հայաստան / «Միսս Ռուսաստանին» բանտ են նստեցրել ԱՄՆ-ում

«Միսս Ռուսաստանին» բանտ են նստեցրել ԱՄՆ-ում

1998 թվականի «Միսս Ռուսաստան» գեղեցկության մրցույթի տիտղոսակիր Աննա Մալովան տեղափոխվել է Նյու Յորքի կալանավայր: Մալովան մեղադրվում է դեղորայքի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեջ, հայտնում է Associated Press-ը:

Դատավորի որոշման համաձայն` նախկին «Միսս Ռուսաստանը» կալանքի տակ կլինի առանց գրավի դիմաց ազատվելու հնարավորության մինչև դատական լսումների փուլի ավարտը: Դատարանը որոշել է Մալովային կալանքի տակ վերցնել դատական նիստից նրա մշտական ուշացումների պատճառով:

Հիշեցնենք, որ վերջերս Աննա Մալովային բռնացրել էին նաև Նյու Յորքի խանութներից մեկում գողություն իրականացնելիս: Վերջինս  փորձել էր Strawberry բրենդային հագուստի խանութից գլխարկ և մի քանի հողաթափեր դուրս բերել:

Tekali Taxi