Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանը առերես զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը առերես զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ

Այսօր ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ: Այնուհետև ՀՀ առաջին նախագահը հանդիպում և քննարկում է ունեցել Արթիկում, որին մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ակտիվը, ինչպես նաև անկուսակցական համակիրներ:

Հիշեցնենք, որ երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է  «Դատապարտյալների հիվանդանոց»և մեկ ժամանոց հանդիպում է ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ:

Tekali Taxi