Home / Հայաստան / Հայաստանի գլխավոր մարքսիստը երկու ճանապարհ է առաջարկել Կոնգրեսին

Հայաստանի գլխավոր մարքսիստը երկու ճանապարհ է առաջարկել Կոնգրեսին

Իշխանություններին ներկայացված Հայ Ազգային Կոնգրեսի երեք նախնական պահանջները Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը համարում է կարգախոսներ, որոնք «բացարաձակ քաղաքական բովանդակություն չունեցող և ազգի արդիական իրավիճակը չներկայացնող կարգախոսներ են»:

«ՀԱԿ ընդդիմությունը, որը 4 տարի շարունակ թմբկահարում է իր մոնոպոլ միայնակ դիրքի մասին, ասում է, որ ալտերնատիվ  Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ական ընդդիմության չկա, հատկապես նախագահական ըտրություններից հետո ընկած ժամանակահատվածում թույլ տվեց մի շարք գռեհիկ վիրպումներ: Ես սա ասում եմ ցավով, որովհետև ես ընդդիմության մի մասն եմ: Որո՞նք են այդ  կոպիտ վիրպումները: Ազատութայն հրապարակը վերադարձնել, քաղբանտարկյալներին ազատել և մարտի  1-ի նոր ռազբորակներ: Հիմա ումի՞ց է պահանջում մարտիմեկյան ռազբորկա, այն մարդուց, որի իշխանագողության համար սպանդը պատվիրվել է: Ո՞վ է պատվիրատուն, բռնազավթելու, իշխանագողության», – հայտարարել է Դավիթ Հակոբյանը:

Նա նշել է, որ այն պետական մեքենան, որը ղեկավարում է այս վարչախումբը, նոր տնետսական քաղաքականութայն որդեգրման առումով իմպոտենտ է, անկարող է:

«Ուրեմն Արցախյան վիկինգների երկրորդ էշելոնի անվերապահ կապիտուլյացիա, ոչ մի արտահերթ պառլամենտական, ոչ մի և այլ և այլ: Ընդդիմությունը չի համարձակվում, գնում է անդրկուլիսյան բանակցությունների: Ինչի՞ մասին էին նրանք բանակցում և ի՞նչ կեղծ խոստումներ էր տվել Ազատիչը, բայց նա հասավ նրան, որ հրապարակավ երկու կողմերն էլ իբր թե կոմպրոմիսային հաշտեցման ձեռք մեկնեցին, ինչի շուրջ` երեք դատարկահաչ կարգախոսների շուրջ»,- ասել է Դավիթ Հակոբյանը:

Գլխավոր մարքսիստն այս պարագայում կարծում է, որ Հայ Ազգային Կոնգրեսը կորցրել է իր հեղինակությունը: Ըստ այդմ, Հակոբյանը երկու առաջարկ է արել Կոնգրեսին:

«ՀԱԿ-ն ընդամենը երկու ճանապարհ, երկու կարգախոս պիտի որդեգրի, որ վերականգնի քաղաքական պրիստիժը. առաջինը` մոնոպոլ դիրքն արագ զիջում է, համընդհանուր համազգային ընդդդիմություն է ձևավորվում` առանց լիդերների նկրտումների, լիդերական հիվանդության, և  երկրորդ` անմիջապես կրուտոյ 180 աստիճան շրջադարձ` ոչ մի արտահերթ պառլամենտական, այլ արտահերթ նախագահական ընտրություններ` որպես ազգային շահերի միակ հնարավոր տարբերակը»,- հավելել է Դավիթ Հակոբյանը: