Home / Հայաստան / Գիտնականները կրծքի քաղցկեղի պայքարի դեմ նոր ձև են գտել

Գիտնականները կրծքի քաղցկեղի պայքարի դեմ նոր ձև են գտել

Նոր բացահայտումը կարող է տարեկան հազարավոր մարդկանց կյանքեր փրկել` հետազոտողների համար լայն հեռանկարներ բացելով տվյալ հիվանդության բուժման նոր մեթոդների փնտրտուքներում:

Այդուհանդերձ, հետազոտողները նախազգուշացնում են, որ տվյալ դեղորայքը հասանելի կլինի միայն 5 տարի անց: Նոր դեղորայքը քաղցկեղի դեմ կպայքարի բոլորովին այլ ճանապարհով` ի հակադրություն թերապիայի ավանդական մեթոդների:
Հինգ տարիների ընթացքում գիտնականները կաթնագեղձի քաղցկեղով հիվանդ 104 կանանց ԴՆԹ են հետազոտել, ինչի արդյունքում նրանք հայտնաբերել են նախկինում անհայտ 3 գեն: Ներկայումս առկա դեղորայքները, այդ թվում` տեմոքսիֆենը, գործում են էստրոգենների արտադրման սահմանափակման ճանապարհով, գրում է Եվրոլաբը: Սակայն բավական հաճախ ուռուցքները բուժման դեմ դիմացկուն են դառնում, ինչի հետևանքով քացկեղը կարող է կրկնվել վիրահատությունից հետո և մետաստազներ տարածել:

Գիտնականներն անգամ չէին էլ ենթադրում, որ կկարողանան այդքան արագ բացահայտել անհրաժեշտ գեները, և մի քանի անգամ վերստուգել են ստացված տվյալները: Ներկայումս նրանք աշխատում են այս գեների աշխատանքի ճշգրիտ մեխանիզմները պարզելու ուղղությամբ:

Tekali Taxi