Home / Հայաստան / 3-ը 251-ի դիմաց. Թուրքիայի հայկական պարբերականների պատմությունից

3-ը 251-ի դիմաց. Թուրքիայի հայկական պարբերականների պատմությունից

Մինչև 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը Թուրքիայում 251 հայկական պարբերականներ էին տպագրվում: 1915 թվականի ապրիլի 24-ից հետո նրանց թիվ սկսել է կտրուկ կրճատվել: Այսօր Թուրքիայում լույս է տեսնում ընդամենը 3 հայկական պարբերական՝ հայերեն լեզվով «Մարմարան» և «Ժամանակը», ինչպես նաև թուրքերեն և հայրերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը:

Ինչպես նշում է Today’s Zaman-ը, Օսմանյան Թուրքիայում տպագրվող հայկական պարբերականների մասին հետազոտություն է իրականացրել «Ակօսի» հոդվածագիր Զաքարյա Միլդանօղլուն: Հետազոտության արդյունքները զետեղվել են «Հայկական պարբերականնների պատմությունը» գրքում, որը լույս կտեսնի այս տարվա վերջին:

Միլդանօղլուն նշում է, որ հայկական պարբերականները Թուրքիայում հայտնվել են տպագրության գյուտի ստեղծման առաջին օրերից:

Ընդհանուր առմամբ, Օսմանյան կայսրության պատմության ընթացքում լույս է տեսել 613 հայկական պարբերական: Առաջին հայկական գրքերը Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը հրապարակել են 1512 թվականին՝ տպագրության գյուտի ստեղծումից մոտ 60 տարի անց: Այդ գրքերում զետեղված են եղել կրոնական տեքստեր, հրատարակության վայրը՝ Վիեննան է:

Անդրադառնալով 1915 թվականի իրադարձություններին՝ Միլդանօղլուն նշում է, որ 251 հայկական պարբերականների գերակշիռ մասը փակվեց, քանի որ հիմնականում սպանվեցին կամ տարհանվեցին այն մարդիկ, ովքեր աշխատում էին թերթերում: Հայկական տպագիր մամուլ պահպանվեց միայն Ստամբուլում, Իզմիրում և Ադանայում: Հայկական թերթերը ևս մեկ հարված ստացան 1950-ականների պետական գրաքննության արդյունքում, որից հետո լույս տեսնող թերթերի թիվը կրկին կրճատվեց: Այսօր հայերեն լեզվով լույս տեսնող երեք պարբերականները տպագրվում են Ստամբուլում:

Tekali Taxi