Home / Հայաստան / Արոնյանը զրկվեց աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու հնարավորությունից

Արոնյանը զրկվեց աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու հնարավորությունից

Հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ¼ եզրափակիչում պարտություն կրեց Ալեքսնադր Գրիշչուկից և դուրս մնաց պայքարից:

Հիշեցնենք, որ դասական շախմատի 4 պարտիաները ոչ-ոքի էին ավարտվել, իսկ թայ-բրեյքում ռուսաստանցի շախմատիստը հաղթեց 2,5:1,5 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Գրիշչուկն այդ փուլում կհանդիպի Վլադիմիր Կրամնիկի հետ, ով բլիցում պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Մյուս զույգը կազմել են իսրայելցի Բորիս Գելֆանդը և ամերիկացի Գատա Կամսկին:

Tekali Taxi