Home / Հայաստան / Վրաստանի քաղաքացին Նիցցայում գնդակահարել է հայաստանցուն և ղազախստանցուն

Վրաստանի քաղաքացին Նիցցայում գնդակահարել է հայաստանցուն և ղազախստանցուն

Ֆրանսիական Նիցցա քաղաքի Ֆրանսուա-Գրոսու պողոտայի տներից մեկում վեճ է բռնկվել տան տիրոջ և նրա հյուրերի միջև: Հյուրերի խոսքով` իրենք աղմուկ են լսել, այնուհետև կրակոցներ, որից հետո ոստիկանություն են կանչել:

Ինչպես հայտնում է Nicematin.com-ը, տեղ ժամանած ոստիկանության աշխատակիցները երկու երեխաների հետ տնից հեռանալ շտապող տղամարդու են հանդիպել: Տղամարդուն բերման ենթարկելուց հետո պարզվել է, որ նա Վրաստանի քաղաքացի է:

Ավելի ուշ վրաստանցին պատմել է ոստիկաններին, որ վեճի ժամանակ գնդակահարել է Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների: Ոստիկանության տվյալների համաձայն, 56-ամյա ղազախստանցին ապրում էր Նիցցայում, սակայն ժամանակի մեծ մասը ծախսում էր ուղևորությունների վրա: 38-ամյա Հայաստանի քաղաքացու գործունեության բնույթը դեռևս ճշտվում է:

35-ամյա Վրաստանի քաղաքացին ձերբակալված է:

Tekali Taxi