Home / Հայաստան / Ղազախստանում ձերբակալել են «հերոինե ձեռքով» տղամարդուն

Ղազախստանում ձերբակալել են «հերոինե ձեռքով» տղամարդուն

Ղազախստանում բերման են ենթարկել թմրանյութեր իրացնող տղամարդու, ով  փորձել է գիպսապատ ձեռքի մեջ հերոյին տեղափոխել, հայտնում է Tengrinews-ը:

Տղամարդուն ձերբակալել են Ալմա-Աթա – Բիշկեկ մայրուղու վրա: Պարբերականի տեղեկությունների համաձայն, նա Բիշկեկի համարներով տաքսու մեջ է եղել: Մինչև ոստիկանակետ հասնելը տղամարդը դուրս է եկել մեքենայից «որպեսզի շրջանցի իրավապահներին տափաստանով»:

Այդուհանդերձ, իրավապահները նկատել են նրան: Գիպսի մեջ լցրած հերոյինը հայտնաբերել է ոստիկանական շունը:

Ինքը`ձերբակալվածը, պնդում է, որ չգիտե, թե ինչպես է թմրանյութն այնտեղ հայտնվել: Նրա խոսքով, ինքը վերջերս կոտրել է ձեռքը, գիպսապատումն իրականացվել է հիվանդանոցում:

Tekali Taxi