Home / Հայաստան / Տղաները Հայաստանում մեկ տարի ուշ կզորակոչվեն

Տղաները Հայաստանում մեկ տարի ուշ կզորակոչվեն

Այսօր ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքը, համաձայն որի զինվորական ծառայությունից տարկետում է տրամադրվում հանրակրթական ուսումնական հաստատությունը դեռևս չավարտած անձանց:

Հիշեցնենք, որ տվյալ օրենքի նախագծին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել դեռևս ապրիլի 7-ի իր նիստում:

Օրենքն ընդունվել է այն պատճառով, որ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում օրենքով նախատեսված նոր կրթական չափորոշիչների ներդրման և կիրառման արդյունքում (12-ամյա կրթական համակարգ) Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող անձինք դեռևս ուսումը չավարտած հասնում են պարտադիր զինվորական զորակոչի տարիքի (18 տարեկան) և ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության:

Խնդիրը կարգավորելու նպատակով` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նոր տարբերակի համաձայն` յուրաքանչյուր անձի համար ընդունվել էր տարկետում տալու մասին որոշում:

Tekali Taxi