Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը ընդդիմությանը հարգալից է վերաբերվում, իսկ Քոչարյանի հարցազրույցը չի մեկնաբանում

Տիգրան Սարգսյանը ընդդիմությանը հարգալից է վերաբերվում, իսկ Քոչարյանի հարցազրույցը չի մեկնաբանում

«Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ ԱԺ-ում հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` «Կարո՞ղ եք ասել ընդդիմության ներկայացուցիչները մինչև մայիսի 28-ը ազատ կարձակվե՞ն»:

««Չեմ կարող ասել»,- պատասխանել է վարչապետը: Օրաթերթի լրագրողի հետ զղրույցում նա հրաժարվել է մեկնաբանել նաև «Մեդիամաքսին» Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը. «Ես կարծում եմ, որ դուք 2-րդ նախագահի հայտարարությունը յուրովի եք մեկնաբանում, դրա համար ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»:

Սարգսյանը նաև խոսել է Հայ Ազգային Կոնգրեսի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին. «Մենք շատ հարգալից վերաբերմունք ենք դրսևորում ընդդիմության ցանկացած առաջարկի, հայտարարության վերաբերյալ, որովհետև դա իրենց իրավունքն է, և դա իրենք իրականացնում են քաղաքական պայքարի կանոնների ներքո»:

Tekali Taxi