Արաբական երկրներում տեղի ունեցող բոլոր գործընթացներում ընկած է մարդու` ազատության և արժանապատվության մասին երազանքին վերադառնալը, մարդու ցանկությունը հաղթահարել դահիճի և զոհի միասնությունը: Հայաստանը կորցրել է իր հեղափոխությունը ԽՍՀՄ-ի փլատակներում, երբ ձեռնամուխ է եղել Ղարաբաղի համար պատերազմին: «Հարավային Կովկաս» պարբերականին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը:
«Մենք նախընտրեցինք վերադառնալ դեպի անցյալ, դեպի ֆեոդալիզմ, մենք հրաժարվեցինք անկախությունից ու ազատությունից: Այդ ֆեոդալականացման ընթացքում մենք ամեն օր ընտրություն ենք կատարում` նախընտրելով ստրկությունը ազատությանը, հետևելով բոլոր տաբուներին, որոնք թելադրվում են ազգային միասնականության բռնապետությամբ:
Եվ յուրաքանչյուրն առանձին արդեն վաղուց հետևում է, թե ինչպես է ազատության և արժանապատվության մասին իր երազանքը ոչնչանում «ազգային հարցի» ամենօրյա ծիսակարգում:
Մարդ, ով ազատության և արժանապատվության պահանջով գնում է ընդդիմության հանրահավաքին, որը (ընդդիմությունը – խմբ.) ինքն է ներմուծել «Սերժ Սարգսյանի մուբարաքացում» եզրը, հուսահատ տուն է վերադառնում: Ամբիոնից ասում են` ՈՉ ՀԻՄԱ: Քանի որ մենք Եգիպտոս չենք. Եգիպտոսը ղարաբաղյան հիմնախնդիր չունի…», – Վանյանի խոսքերն է փոխանցում newcaucasus.com-ը:
Լուսանկարը` Օննիկ Կրիքորյանի, http://oneworld.am/