Home / Հայաստան / Ինչով են Արձանագրությունները ձեռնտու Թուրքիային, գիտի դաշնակցական գործիչը

Ինչով են Արձանագրությունները ձեռնտու Թուրքիային, գիտի դաշնակցական գործիչը

Հայաստանի համար ճիշտ կլինի, որ հայ-թուրքական արձանագրությունների տակից ստորագրությունը հետ վերցնի, քանի որ դա միայն նպաստում է Թուրքիայի շահերին, և Թուրքիան կարողանում է այդ արձանագրություններից օգտվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ հայտարարել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` Հայստանը պետք է հստակեցնի իր կեցվածքը:

«Բավարար հայտարարություններ նախագահի մակարդակով կատարվել են, և անհրրաժեշտ է , որ ինչ-որ եզրահանգման գան, և այդ եզրահանգումը պիտի լինի ստորագրությունները հետ վերցնելը»,- ասել է Կիրո Մանոյանը:

Լրագրողների հարցին, թե ինչով է Թուրքիան շահում այդ արձանագրություններից, Կիրո Մանոյանը նշեց արձանագրության մի քանի կետեր, որոնք չեն բխում Հայաստանի շահերից, և այդ կետերը հատկապես ԱՄՆ-ն մեկնաբնում է այնպես, ինչպես Թուրքիան:

«Մեկը պատմական հարթության վրա ուսումնասիրություններ կատարող ձևավորվելիք ենթահանձնաժողովի հարցն է, որը ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան մեկնաբանում են այնպես, ինչպես Թուրքիան` ասելով, որ այդ ենթահանձաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության փաստի խնդիրը, նրանք անտեսում են Հայաստանի տեսակետը և մեկնաբանությունները:

Երկրորդը` սահմանի խնդիրն է. անտեսվեց Հայասատանի նախագահի մեկնաբանությունը, ինչն արտահայտվեց արձանագրությունների ստորագրման օրը»:

Երրորդ կետը, ըստ Մանոյանի, Լեռնային Ղարբաղի հարցի կարգավորման նախապայմանին հղումն է:

Tekali Taxi