Home / Հայաստան / Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը կարող են հարցաքննվել Մարտի 1-ի գործով. ՀՔԾ

Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը կարող են հարցաքննվել Մարտի 1-ի գործով. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը չի բացառել, որ մարտի 1-ի գործի շրջանակներում առաջիկայում հարցաքննվեն ՀՀ առաջին և երկրորդ նախագահները:

«Իհարկե, այդ հարցն անպայման կքննարկվի և կորոշվի առաջին և երկրորդ նախագահների հարցաքննության նպատակահարմարությունը»,- ՀՔԾ ղեկավարի խոսքերն է փոխանցում Լragir.am-ը:

Միրզոյանի խոսքով` մյուս շաբաթվանից այլևս ավելի ծանրաբեռնված կաշխատեն Մարտի 1-ի գործի քննության առումով: Այս շաբաթվա վերջին ՀՔԾ ներկայացել են այդ գործով վկաներ` նախկինում հարցաքննված եւ չհարցաքննված, որոնք, ըստ Միրզոյանի, հնարավոր է, որ նոր ցուցմունքներ տան:

Միրզոյանը նաև հայտարարել է, թե Մարտի 1-ի գործը քննող քննչական խումբը համալրվել է, և այժմ այն բաղկացած է 15 քննիչից: Նա տեղեկացրել է, որ քննության ժամանակ կօգտագործվի Փաստահավաք խմբի տրամադրության տակ եղած նյութերը.

«Փաստահավաք խումբը մեծ  աշխատանք է կատարել, և այդ աշխատանքի արդյունքնում ձեռք բերված ցանկացած ապացույց դրվելու է մեր ապացույցների կողքին»:

Ըստ Անդրանիկ Միրզոյանի` «այժմ հնարավորություն կա մեկ այլ տեսանկյունից նայել քրեական գործի ամբողջ ընթացքը, թե ինչպիսի գործողություններ են տարվել, նոր հանգամանքներ կարելի է ուսումնասիրման առարկա դարձնել,  տեսնել` կա արդյոք նոր փորձաքննությունների նշանակման հնարարվորություն, նոր վկաների, ականատեսների, տուժողների ներկայացուցիչների լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն: Չի, բացառում, որ գործի քննությանը կարող են ներգրավվել նաև արտերկրից հրավիրված փորձագետներ»:

Tekali Taxi