Home / Հայաստան / Օրենքը փոխվել է. ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ դիմումն անվավեր է ճանաչվել

Օրենքը փոխվել է. ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ դիմումն անվավեր է ճանաչվել

Հայ Ազգային Կոնգրեսը ուրբաթ օրը նոր դիմում է ներկայացրել քաղաքապետարան մայիսի 31-ին Ազատության հրապարակում հանրահավաք և երթ անցակացնելու վերաբերյալ, քանի որ մայիսի 11-ին ներկայացված դիմումը քաղաքապետարանի կողմից անվավեր է ճանաչվել:

Ըստ քաղաքապետարանի` այն չի համապատասխանում նոր օրենքին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը: Նա նշել է, որ նոր օրենքի համաձայն` նախ փոխվել է տերմինը` «հանրահավաք» բառի փոխարեն այսուհետ օգտագործվում է «հավաքը», ինչպես նաև առաջ են քաշվել մի շարք պահանջներ:

Մասնավորապես, դիմումում պետք է նշվի հավաքի մասնակիցների սպասվող թիվը, հավաքի նպատակը, օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները:

«Բացի դրանից, ըստ նոր օրենքի, ներկայացված իրազեկումն այլևս չի քննարկվելու կողմերի ներկայությամբ, այլ լիազոր մարմինը` քաղաքապետարանը, միանձնյա է այն քննարկելու և որոշում կայացնելու», – ասել է Առաքելյանը:

Նշենք նաև, որ այս նոր օրենքը ուժի մեջ է մտել այս տարվա մայիսի 3-ից, որի համաձայն, ի դեպ, իրազեկման հայտը  քննարկվելու է 120 ժամվա ընթացքում` նախկին 72 ժամվա փոխարեն:

Tekali Taxi