Home / Հայաստան / Երկու մարդ է մահացել Երևան-Մեղրի ճանապարհի վրա վթարում

Երկու մարդ է մահացել Երևան-Մեղրի ճանապարհի վրա վթարում

Մայիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.45-ին մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 մարդ, ինչպես նաև 54-ամյա Քաջիկ Աղագուլյանի և 16-ամյա Անդրանիկ Պետրոսյանի  դիակները:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 08.00-ի սահմաններում, Քաջիկ Աղագուլյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 181-րդ կմ-ին ընկել ձորը` Որոտան գետի մեջ, ինչի հետևանքով Ք. Աղագուլյանը և ուղևոր Անդրանիկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ նշված երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են ոստիկանությունից:

Tekali Taxi