Home / Հայաստան / Օլիմպիական չեմպիոնը ինքնասպան է եղել կնոջը դավաճանելուց հետո

Օլիմպիական չեմպիոնը ինքնասպան է եղել կնոջը դավաճանելուց հետո

2008 թվականի Օլիմպիական խաղերի մարաթոնյան մրցավազքի չեմպիոն Սամուել Վանժիրուն` նետվելով Քենիայի Նիախուրուրու քաղաքում գտնվող սեփական տան պատշգամբից, տեղում մահացել է, հայտնում է Reuters գործակալությունը:

Ոստիկանության տվյալների համաձայն` Վանժիրուն մահացել է կիրակի ուշ երեկոյան: Ամենայն հավանականությամբ, 24-ամյա մարզիկն ինքնասպան է եղել, սակայն ոստիկանությունը այլ վարկածներ էլ է քննում:

Նիախուրուրուի ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` մայիսի 15-ի երեկոյան մարզիկի կինը նրան մեկ այլ կնոջ հետ է բռնացրել, այնուհետև փակել է այն սենյակի դուռը, որտեղ գտնվում էր զույգը, և դուրս է վազել տանից: Այս գործողություններից անմիջապես հետո Վանժիրուն դուրս է նետվել պատշգամբից:

Tekali Taxi