Home / Հայաստան / Մոսկվայի կենտրոնում կկրկնեն Մեդվեդևի պարը (Տեսանյութ)

Մոսկվայի կենտրոնում կկրկնեն Մեդվեդևի պարը (Տեսանյութ)

«ВКонтакте» սոցիալական կայքի օգտատերերը մայիսի 18-ին պատրաստվում են «Կրկնիր Մեդվեդևի պարը» խորագրով ֆլեշմոբ անցկացնել Կարմիր հրապարակում:

Ֆլեշմոբի մասին հաղորդագրությունը հայտնվել է «Մեդվեդևը մեր նախագահն է» խմբում: Այս միջոցառմանը նվիրված հատուկ էջ է ստեղծվել, որտեղ տվյալ պահին 80 հոգուց ավելի մարդիկ հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը:

«Սովորեցնում ենք պարը և տժժում ենք Կարմիր հրապարակում  American Boy-ի տակ: Պատրաստ ե՞ք ապացուցել Մեդվեդևին, որ մենք ավելի լավ ենք պարում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախնական հանդիպումը նախատեսված էր անցկացնել Կարմիր հրապարակում, այնուհետև կազմակերպիչները հավաքի վայրը տեղափոխել են Ժուկովի արձանի մոտ:

Հիշեցնենք, որ ապրիլին ինտերնետում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Մեդվեդևը պարում հավաքույթի ժամանակ American Boy երգի տակ:

Tekali Taxi