Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դարպասապահին հեռացրել են հավաքականից մարզչին հարվածելու համար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դարպասապահին հեռացրել են հավաքականից մարզչին հարվածելու համար

Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականի և «Կրուս Ասուլ» ակումբի  դարպասապահ Խոսե դե Խեսուս Կորոնան հեռացվել է ազգային թիմից մարզչին հարվածելու համար:

Ինչպես հայտնում է АР-ն, երկրի առաջնության կիսաեզրափակիչ փուլում «Կրուս Ասուլը» հանդիպում էր «Մորելիա» ակումբի հետ` զիջելով վերջինին 0:3 հաշվով:

Խաղի վերջում խաղադաշտ է դուրս եկել երկրպագուներից մեկը և ինչ-որ տհաճ բան է ասել «Կրուս Ասելի» ավագին:

Այդ դեպքից հետո դաշտում զանգվածային ծեծկտուք է սկսվել, որի ընթացքում Կորոնան մոտեցել է «Մորելիա» ակումբի ֆիզիկական գծով մարզչին և գլխով հարվածել նրա դեմքին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ մարզիչն ընկել է:

Դատավորը չի նկատել միջադեպը, սակայն տեսախցիկները ֆիքսել են հարվածի պահը: Միջադեպի պատճառով Կորոնան բաց կթողնի հետագա 6 հանդիպումները:

Tekali Taxi