Home / Հայաստան / «Բժիշկ մահ» Ջեք Կևորկյանը հիվանդանոցում է, բայց նրա վիճակը ծանր չէ

«Բժիշկ մահ» Ջեք Կևորկյանը հիվանդանոցում է, բայց նրա վիճակը ծանր չէ

«Բժիշկ մահ» անվամբ հայտնի նախկին բժիշկ Ջեք Կևորկյանը տեղափոխվել է հիվանդանոց թոքերի բորբոքման և երիկամների հիվանդության պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը:

Մի քանի շաբաթ առաջ ևս 82-ամյա Ջեք Կևորկյանը ոչ շատ երկար ժամանակով հայտնվել էր հիվանդանոցում: «Բժիշկ մահի» ներկայացուցիչները պնդում են, որ նրա մոտ գերհոգնածություն է և նրա վիճակը չի կարելի ծանր գնահատել:

Նշենք, որ Ջեք Կևորկյանը 8 տարի բանտում է անցկացրել իրենց կյանքին վերջ տալ ցանկացող հիվանդներին ներարկման միջոցով կամ գազի թունավորման ճանապարհով մահանալ օգնելու համար: Կևորկյանը 130 հոգու օգնել է կյանքից հեռանալ: Նրան մեղադրել են սպանության մեջ այն բանից հետո, երբ մեղադրող կողմը տեսանյութ է ներկայացրել, որում տեղ է գտել հիվանդի ներարկման և մահվան գործընթացը: Ի դեպ, տեսանյութը Կևորկյանի ցանկությամբ հասանելի է եղել բոլորին:

Լավ վարքի համար «Բժիշկ մահը» վաղաժամ ազատ է արձակվել 2007 թվականին: Հաջորդ տարի նա մասնակցել է Կոնգրեսի ընտրություններին անկախ թեկնածուի կարգավիճակով, սակայն ընտրողների ձայների 3 տոկոսն էլ չի հավաքել:

Tekali Taxi