Home / Հայաստան / Հայաստանի ուղեղը զբաղված է զարգացման մասին մտածելով. ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան

Հայաստանի ուղեղը զբաղված է զարգացման մասին մտածելով. ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան

Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը լուրջ խնդիր է Հարավային Կովկասի երկրների համագործակցության և անվտանգության ապահովման համար, հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբաշվիլին:

Պոտոմոկ ինստիտուտի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի ուսանողների և վերլուծաբանների հետ  հանդիպմանը հնչեցված իր ելույթում դեսպանը կոչ է արել միջազգային մոդերատորներին փնտրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարները: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ տարածաշրջանի հիմնական խնդիրը Ռուսաստանն է:

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջականորեն կապված են Լեռնային Ղարաբաղի հետ, այս հարցի լուծումը Ռուսաստանի ձեռքերում է, Ռուսաստանի ռազմակայանն այստեղ է տեղադրված, և Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ կարգավորված չեն:

Հայաստանը չի կարող իր զարգացմանն անգամ չնչին ուշադրություն դարձնել, քանի որ ուղեղն այլ հարցերով է զբաղված, բազմաթիվ  ներքին խնդիրներ կան»,-Յակոբաշվիլիի խոսքերն է փոխանցում APA-ն:

Tekali Taxi