Home / Հայաստան / «Ըստ հետագա զարգացումների` կխոսենք». ՀԱԿ-ը` Սերժ Սարգսյանի առաջարկի մասին

«Ըստ հետագա զարգացումների` կխոսենք». ՀԱԿ-ը` Սերժ Սարգսյանի առաջարկի մասին

«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Այս պահին ես զերծ կմնամ մեկնաբանությունից, որովհետև առայժմ բավարար տեղեկատվություն չունենք: Ըստ հետագա զարգացումների` կխոսենք»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի` համաներում հայտարարելու մասին առաջարկը:

Ավելի վաղ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ սկսվել է «մի քաղաքական գործընթաց, որ բոլոր քաղբանտարկյալները ազատվելու են մայիսի 28-ին»: Զուրաբյանի խոսքով` եթե մայիսի 31-ի հանրահավքին Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը հանրահավաքին ելույթ չունենան, ինքն անձամբ պատրաստ է նստացույց սկսել:

Նշենք նաև, որ մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքին, ըստ իրազեկող թռուցիկների, նախատեսված են քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի ելույթները:

Tekali Taxi