Home / Հայաստան / Ի դեմս Ադրբեջանի ղեկավարության` երևան է գալիս ահաբեկչության նոր ձև. Արցախի նախագահ

Ի դեմս Ադրբեջանի ղեկավարության` երևան է գալիս ահաբեկչության նոր ձև. Արցախի նախագահ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հնարավոր է համարում Ադրբեջանի հետ լարվածության մեծացումը, եթե միջազգային հանրությունը շարունակի անգործությունը, այնպես ինչպես անում է այսօր: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ղարաբաղյան առաջնորդը:

ԼՂՀ ղեկավարի կարծիքով`այսօր տարածաշրջանում առկա սպառնալիքը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին և իր մեջ ավելի մեծ վտանգ է պարունակում, քան ընդունված է  ասել: «Մենք կարծում ենք, որ ի դեմս Ադրբեջանի քաղաքական ղեկավարության, այսօր երևան է գալիս ահաբեկչության նոր ձև, և այն վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին և ղարաբաղյան, հայաստանյան ժողովրդին: Այդ սպառնալիքը հավասարապես վերաբերում է նաև միջազգային հանրությանը, ողջ քաղաքակրթությանը:

Մենք նաև նկատում ենք, որ միջազգային հանրությունը տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով  ոչ մի ակտիվ քայլ չի ձեռնարկում, թեև նման քայլեր իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ինչպես նաև առավել կոռեկտ և կառուցողական լինելու վերաբերյալ ու կոչեր են արվում ադրբեջանական  կողմին:

Սակայն, այդուհանդերձ, այդ կոչերը, վերջիվերջո, բավարար չեն: Եվ մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պարտավոր է հստակ, նախաձեռնող քայլեր իրականացնել, որի արդյունքում Ադրբեջանը կհարգի միջազգային նորմերը, և Բաքվի այս գործողությունները, որոնք իրենց մեջ խուլիգանական դրսևորումներ են պարունակում, կփոխվեն, նրանք կփոխեն իրենց քաղաքականությունը»:

Tekali Taxi