Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը լիովին այլ կուրս է վարում, քան Քոչարյանը. Կարապետյան

Սերժ Սարգսյանը լիովին այլ կուրս է վարում, քան Քոչարյանը. Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ ճանապարհ չի անցել ու չի անցնելու:

Նման հայտարարություն է արել ՆԺԿ առաջնորդը`պատասխանելով Epress.am-ի հարցին, թե ինքը կհամագործակցի արդյոք ՀՀ երկրորդ նախագահի հետ, եթե վերջինս վերադառնա ակտիվ քաղաքականություն:

«Նույնիսկ երբ առաջին ընտրությունների ժամանակ առաջարկ կար նրա հետ լինելու, ես մնացի Ստեփան Դեմիրճյանի հետ մինչև վերջ, որևէ պաշտոն չստացա, փողային հարաբերությունների մեջ չմտա: Ես որևէ ճանապարհ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ անցնելու, ես նրան համարում եմ չարիք Հայաստանի կատարված գործընթացների մեջ, ես համարում եմ, որ այդ մարդը շատ լուրջ դերակատարություն է ունեցել, որ Հայաստանն այսօր այս վիճակում է, շատ մեծ դերակատարություն է ունեցել Սերժ Սարգսյանին իշխանության բերելու մեջ, ով հիմա լիովին այլ կուրս է վարում, և որի համար` նա ունի բավականաչափ լուրջ դժվարություններ», – ասել է Կարապետյանը:

Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը մեկընդմիշտ պիտի հասկանա, որ Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու բոլոր ճանապարհները փակ են

«Եվ մարդ, որը մարտի 1-ին կրակել է, որի օրոք հոկտեմբերի 27 է եղել, քաղաքական սպանությունների մի ընթացք է անցել, մարդը մինչև այսօր ասում է, թե ՀՀՇ-ն այն ժամանակ մարդիկ է խփել, երբ ինքը եղել է ՀՀՇ վարչության անդամ, դրանից բացի եղել է նախագահ: Հա հետո՞, դու իմացել ես, բա դու որպես նախագահ ի՞նչ ես արել, կամ հիմա ինչո՞ւ չես գնում ասում` որպես ՀՀ երկրորդ նախագահ, թե ով է այդ սպանությունների հեղինակը, ովքե՞ր են դրանք արել: Կամ կարելի ա՞ այդպիսի հարցազրույց տալ, որը ոչ մի բացատրություն իր մեջ չի ընդգրկում: Մարդուն հարցնում են` մարտի 1-ին կրակելու հրաման տվե՞լ է, թե ոչ, մեզ բացատրում ա, որ Քրիստոսին սխալ են խաչել: Ասում են` մարդիկ են սպանվել, ինքն ասում է` դրանք միտինգավոր չեն եղել, ուրեմն եթե միտինգավոր չեն եղել, իրավունք ունեի՞ր գնդակահարել», – ասել է Կարապետյանը:

Tekali Taxi