Home / Հայաստան / Հայերից հետո ԱՄՆ-ում ձերբակալեցին ծագումով իտալացի մաֆիոզներին

Հայերից հետո ԱՄՆ-ում ձերբակալեցին ծագումով իտալացի մաֆիոզներին

Ամերիկյան Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) գործակալները երկուշաբթի ձերբակալել են հանցավոր խմբավորման ենթադրյալ ղեկավար Ջոզեֆ Լիգամբիին և ևս 10 անձանց, որոնց վնասազերծումը, ըստ Դաշնային բյուրոյի, մեծ հարված կհասցնի  Ֆիլադելֆիա քաղաքի կազմակերպված հանցագործությանը, հաղորդում է CNN-ը:

Գլխավոր դատախազի օգնական Լենի Բրոյերի խոսքով,  ձերբակալվածների մեջ է նաև իտալական «Կոզա Նոստրա» հանցավոր խմբավորման «շեֆի տեղակալ»` Ջոզեֆ Մասսամինոն:

«Ձերբակալվածները մեղադրվում են կեղծարարությունների, դրամաշորթության և մի շարք այլ հանցագործությունների մեջ: Կասկածյալների կողմից իրականացված գործողություններում «արտահայտված են կազմակերպված հանցագործությանը բնորոշ բոլոր նշանները»,- Ֆիլադելֆիայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է Բրոյերը:

«Քանի որ մենք շարունակում ենք այս հանցավոր խմբերի նվազեցմանն ուղղված  ջանքերը, այդ նպատակով օգտագործելու ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ ձայնագրությունների և հեռախոսազրույցների  գաղտնալսումները »,- ասել է Բրոյերը:

Սյս ձերբակալությունները «Կոզա Նոստրայի» 126 ղեկավարների, անդամների և նրանց գործընկերների մասին հունվարին հավաքված տեղեկությունների արդյունք է:

Մարտին դաշնային գործակալները կեղծարարության մեղադրանք ներկայացրեցին ԱՄՆ-ի արևելքում գործող հանցավոր խմբավորման ենթադրյալ առանցքային կարևորություն ունեցող անդամներին: Բացի ավանդական, տասնամյակներ գործող հանցավոր խմբավորումների դեմ պայքարից, Դաշնային ծառայության գործակալները հետևում են նաև նոր ձևավորվող խմբավորումներին:

Նշենք, որ այս տարվա մարտին Լոս Անջելեսում  ձերբակալվել էին «Հայկական Իշխանություն» (Armenian Power) խմբավորման  ավելի քան 80 ներկայացուցիչներ, որոնց մեղադրել էին կեղծարարությունների, ինչպես նաև մարդկանց առևանգման մեջ:

Tekali Taxi