Home / Հայաստան / «Մեր հիմքը ամուր է». Սասուն Միքաելյանը խոսեց Սարյանի պուրակում

«Մեր հիմքը ամուր է». Սասուն Միքաելյանը խոսեց Սարյանի պուրակում

Այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակված քաղբանտարկյալ, ազատամարտիկ,  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն այցելեց Սարյանի պուրակ՝  հանդիպելու քաղաքական զբոսանքների մասնակիցների հետ:

«Պետք է խոնարհվենք այն տղաների ծնողների առաջ, որոնք գնդակահարվեցին Երևանի կենտրոնում` ազատություն բառը շուրթերին: Ես չեմ տարբերում նրանց արցախյան ազատամարտի իմ ընկերներից, ովքեր իրենց կյանքը նահատակեցին հանուն մեր երկրի, մեր ազատության, մեր անկախության: Պարոն Քլոյան (մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը – Epress.am), ես խոնրահվում եմ ձեր առաջ, ձեր զավակի շիրիմի առաջ: Իրոք, նրանք եղան ազատության մարտիկները, և նրանց հոգիները գնացին դեպի հավերժություն` միանալու Անդրանիկի, Չաուշի, Նշդեհի, Սերոբի, սպարարապետ Վազգեն Սարգսյանի և մյուս մեր տղաներին:



Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, և, ինչպես ես հասկացա, սա մեր հիմքն է, այստեղ լիներ տասը մարդ, քսան մարդ՝ կապ չունի, հիմքը պիտի ամուր լինի: Մեր հիմքը ամուր է: Մեր իշխանության բիրտ ուժերի ճնշման ներքո այս երեք տարի պայքարեցիք թե դրսում… նաև այն տղաներին, որոնք անգամ ճաղերի հետևում կարողացան բարձր պահել Համաժողովրդական շարժման ոգին, ուզում եմ շնորհակալություն հայտնել: Շնորհակալություն հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ազգի համար այն դժվարին շրջանում կարողացավ նորից համախմբել մեր բոլորիս իր շուրջը, և, չկասկածեք, իր գլխավորությամբ մենք կունենանք մեր ազատ, անկախ Հայաստանը, և կվերանան մեր երկրից այս արատավոր երևույթները», – Սարյանի արձանի մոտ հնչեցրած իր ելույթում ասել է Միքաելյանը:

Tekali Taxi