Home / Հայաստան / ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ (թարմացվում է)

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ (թարմացվում է)

20:40 Այս պահին Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է Մյասնիկյանի արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելու մարտի 1-ի զոհերին:

20:21 «Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև արտահերթ նախագահական ընտրություններ», – ազատ արձակվելուց անմիջապես հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու վստահեցրել հավաքվածներին, որ իր պայքարը նույնքան սկզբունքային է շարունակվելու, որքան սկսվել է:

Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ ազատ է արձակվել նաև քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանը:

20:10 Վայրկյաններ առաջ «Արթիկ» ՔԿՀ-ի դարպասներից դուրս եկավ  քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը: Նա արդեն լքել է ՔԿՀ-ի տարածքը և դուրս եկել դարպասների մոտ հավաքված մարդկանց մոտ:

Արթիկում հավաքված բազմաթիվ մարդիկ, ովքեր այստեղ էին ժամանել վաղ առավոտից, չեն թաքցնում իրենց երջանկությունը: Նրանք ողջունում են Փաշինյանի ու բացականչում «Ազատություն»:

Հիշեցնենք, որ արդեն ժամը 19,00-ի սահմաններում Փաշինյանի իրերը դուրս էին բերվել ՔԿՀ-ի շենքից և տեղափոխվել ավտոմեքենա, սակայն փաստաթղթերի հետ կապված քաշքշուկների պատճառով նրա ազատ արձակումը ձգձգվում էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Epress.am-ի թղթակիցը Արթիկից, Գյումրի էին ուղարկվել որոշ փասթաթղթեր:

Tekali Taxi