Ազատ է արձակվել 82 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 26-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Մայիսի 27-ին, ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 82 դատապարտյալ, հայտնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - 28
«Էրեբունի» - 0
«Վարդաշեն» - 23
«Դատապարտյալների հիվանդանոց» - 14
«Երևան Կենտրոն» - 0
«Արթիկ» - 0
«Վանաձոր» - 0
«Սևան» - 15
«Հրազդան» - 0
«Աբովյան» - 1
«Գորիս» - 1
«Կոշ» - 0
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: