Home / Հայաստան / ԱՄՆ գոհ է համաներումից և պատրաստ է օգնել Հայաստանին ժողովրդավարացման հարցում

ԱՄՆ գոհ է համաներումից և պատրաստ է օգնել Հայաստանին ժողովրդավարացման հարցում

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բանտարկյալներին համաներում շնորհելու հանգամանքը, ինչպես նաև  իր գոհունակությունն է հայտնել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ առնչություն ունեցող անձանց վաղաժամ ազատ արձակման փաստի վերաբերյալ:

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը իրավական գործընթացների ամրապնդման. հանրահավաքների անցկացման և կարծիքի արտահայտման ազատության ապահովման հարցում, ինչը  թույլ կտա Հայաստանին դառնալ ավելի բաց, ժողովրդավարական և բարգավաճող երկիր, ասված է ԱՄՆ Պետդեպի հաղորդագրության մեջ:

Tekali Taxi