Home / Հայաստան / Գերմանիան հրաժարվում է ատոմային էներգիայից

Գերմանիան հրաժարվում է ատոմային էներգիայից

Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացվել լիովին հրաժարվել խաղաղ ատոմային էներգիայից մինչև 2022 թվականը: Դա նշանակում է, որ 10 տարվա ընթացքում Գերմանիայում կփակվեն բոլոր ատոմային կայանները:

Մինչ այդ Գերմանիայում սկսելու են օգտագործել էներգիա ստանալու այլընտրանքային աղբյուրներ: Նշենք, որ բնապահպան բազմաթիվ կազմակերպություններ լուրջ ճնշում են գործադրել Գերմանիայի կառավարության վրա մարտի 11-ին Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո:

Երկար քննարկումներից հետո Անգելա Մերկելի կառավարությունը ստորագրել է Գերմանիայի էներեգահամակարգի համար հեղափոխական որոշումը: Գերմանիայի ԱԷԿ-ները երկրում էներգիայի արտադրման հիմնական աղբյուրներից է համարվում` արտադրելով տարեկան 140 միլիարդ կվ/ժ էլեկտրաէներգիա:

Tekali Taxi