Home / Հայաստան / Facebook-ը մերժել է Google-ի բոլոր առաջարկները

Facebook-ը մերժել է Google-ի բոլոր առաջարկները

Google կորպորացիայի գլխավոր տնօրեն Արիկ Շմիդտը հայտարարել է, որ իր ընկերությունը փորձել է համագործակցության ճանապարհներ առաջարկել Facebook-ի հետ ընկերության ղեկավարներին, սակայն փորձը հաջողությամբ չի պսակվել:

Շմիդտի խոսքով` ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Սան-Ֆրանցիսկոյում կայացած կոնֆերանսի ժամանակ: Սակայն, չնայած առաջարկված բոլոր հնարավոր տարբերակներին, Facebook-ը հրաժարվել է համագործակցել և Google-ին հասանելի դարձնել իր բազային տվյալները:

«Մենք ամեն ինչ փորձեցինք, սակայն նրանք պատրաստ չեն մեզ հետ պայմանագիր կնքել»,- ասել է Շմիդտը: Միաժամանակ  Google-ի գլխավոր տնօրենը հրաժարվել է հստակեցնել առաջարկվող համագործակցության մանրամասները, հաղորդում է  MIGnews.com-ը:

Tekali Taxi