Home / Հայաստան / «Գասպարին իմ եղբայրն է». Փաշինյանը և Շահնազարյանը` մայիսի 31-ի միջադեպի մասին

«Գասպարին իմ եղբայրն է». Փաշինյանը և Շահնազարյանը` մայիսի 31-ի միջադեպի մասին

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է օրերս հանդիպել ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի հետ և զրուցել մայիսի 31-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Այս մասին Փաշինյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ Գասպարին պահանջել էր հարթակից հեռացնել նախկին քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանին, ով ազատ էր արձակվել մայիսի 27-ին՝  կիրառված համաներման արդյունքում: Գասպարիի խոսքով՝ Հովհաննիսյանը բանտում ստորացրել է այլ քաղբանտարկյալներին և բանտարկյալներին, ինչն անընդունելի է Շարժման համար:

«Վարդգես Գասպարին իմ եղբայրն է, նրա նվիրվածությանը Շարժմանը ես նվազագույնս անգամ չեմ կասկածում: Երբ Գասպարին ինչ-որ բան է ասում, ես շատ ուշադիր եմ լսում, ես ուԳասպարին երեկ էլ հեռախոսով խոսել ենք: Վարդգեսը ինձ համար անառարկելի հեղինակություն է, Գասպարի ասելով` մենք հասկանում ենք անբասիրություն», – նշել է Փաշինյանը:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այդ թեմային անդրադարձել է նաև ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«Արա Հովհաննիսյանը քաղաքական դրդապատճառներով է ձերբակալվել, մարդկային տեսակը որևէ կապ չունի այն հարցի հետ, որ նա քաղաքական դրդապատճառներով է ձերբակալվել, իսկ այլ հարցերն արդեն այլ բնույթի են», – ասել է Շահնազարյանը:

Նա նաև հավելել է, որ խորապես հարգում է Վարդգես Գասպարիին և նրա սկզբունքայնությունը:

Tekali Taxi