Home / Հայաստան / Ավետ Բարսեղյանին զրկել են հաղորդումից քաղբանտարկյալների մասին խոսողին պաշտպանելո՞ւ համար

Ավետ Բարսեղյանին զրկել են հաղորդումից քաղբանտարկյալների մասին խոսողին պաշտպանելո՞ւ համար

Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում դերասան Հովհաննես Ազոյանը զարմացրեց հանրությանը՝ արտասանելով «քաղբանտարկյալներ», «Նիկոլ Փաշինյան», «նախագահի համարձակություն» բառերը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Այդ եթերը վարում էին հաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Եթերը բաժանված էր երկու մասի (առաջին մասում Հովհաննես Ազոյանը ասել էր՝ «ամսի 28-ին վերջապես ազատ արձակվեցին քաղբանտարկյալները Հայաստանում, այդ թվում նաև լրագրող Նիկոլ Փաշինյանը » – Epress.am)», երկրորդ մասի հյուրն էր «Արմենիա»-ի ղեկավարներից մեկը, ով փորձում էր շտկել Հովհաննեսի անկեղծությունը: Այդ պահին Ավետը թեթևակի առարկեց ղեկավարությանը և փորձեց պաշտպանել Հովիկին: Դեպքից ընդամենը երկու օր հետո՝ պատճառաբանելով ոչ ճշտապահությունը (ուշանալը) և խոստանալով մեկ այլ հաղորդաշար՝ Բարսեղյանն աշխատանքից ազատ արձակվեց»:

Օրաթերթի տեղեկություններով, այդ որոշումը բացասական արձագանք է ստացել Ավետի գործընկերների միջավայրում:

Tekali Taxi