Home / Հայաստան / Հրանտ Դինքի գործով 2 թուրք սպա է ազատազրկվել

Հրանտ Դինքի գործով 2 թուրք սպա է ազատազրկվել

Թուրքիայի դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության 2 սպաների իրենց տրամադրության տակ գտնվող էական տեղեկություններն արհամարհելու համար: Այդ տեղեկությունները 2007 թվականին կարող էին կանխել թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, հայտնում է Associated Press-ը:

«Անադոլու» գործակալության տվյալների համաձայն, Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող Տրաբզոն շրջանի դատարանը ոստիկանության նախկին հրամանատար Ալի Օզին և կապիտան Մետին Յիլդիզին մեղավոր են ճանաչել իրենց պարտականություններում թերանալու մեջ:

Tekali Taxi